Արցախ
Կրակել են կոմբայնի ուղղությամբ. քաղաքացուն հաջողվել է փրկվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն:

Արցախում ակտիվիստները շրջափակել են ռուս խաղաղապահների ռազմաբազան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Առավոտյան խաղաղապահները փորձել են բացել ռազմաբազայի մուտքը, սակայն չի հաջողվել։

«Անցակետով» անցած անձինք խաղաղապահ զորակազմում ծառայություն իրականացնողներն էին․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է Ադրբեջանի երեկ տարածած տեղեկությանը, թե ՀՀ քաղաքացիներն անարգել անցնում են իրենց տեղադրած անցակետով։

Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
ԱՀ ՊԲ-ն սպառազինություն և ռազմական տեխնիկա շփման գիծ փոխադրելու ադրբեջանական տեսանյութերը որակել է կեղծ
ԱՀ ՊԲ-ից հայտնում են, որ օգոստոսի 15֊ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։