Արցախ
ՌԴ ՊՆ-ն Արցախում արձանագրել է հրադադարի խախտման դեպք
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը Ադրբեջանը ձգտում է խորացնել հումանիտար աղետը. ՊԲ
Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը' օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։

ԱՀ ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները
ԱՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ:

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է Սարուշենի դաշտերում աշխատողների ուղղությամբ
Օգոստոսի 17-ին, ժամը 11:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք. հայկական կողմում կորուստներ չկան։
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. ՊԲ
Օգոստոսի 16- ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։