Արցախ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ Արցախի ՊԲ
«Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Բեռլինն աջակցում է Լաչինի միջանցքով ազատ երթևեկությանը․ ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատուն
«Գերմանիան ՄՔԴ-ի վճռին զուգահեռ աջակցում է Լաչինի միջանցքով ազատ, բաց երթևեկությանը՝ ԼՂ-ի բնակչությանը մատակարարումներով ապահովելու համար»,– ասված է դեսպանատան հրապարակման մեջ։

Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ
Նախագահը ներկայացրել է ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, խոսել հնարավոր զարգացումներից:

Միջազգային սոցիալիստական շարժումն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
Սոցիալիստական ինտերնացիոնալն Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքն ու ապահովել մարդկանց ու ապրանքների տարանցումը երկու ուղղություններով՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների և միջազգային դատարանների կողմից պարտադիր իրավակիրառություն ենթադրող որոշումների։
Արցախի շրջափակման ընթացքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 50.000 անձի․ Գուրգեն Ներսիսյան
Վերջին շաբաթների ընթացքում միայն Ստեփանակերտ քաղաքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 2.500 ընտանիքի։