Արցախ
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
Օրակարգում Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցն էր:

Պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնմանը. նախագահի խոսնակ
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն անդրադարձել է ադրբեջանական աղբյուրների տեղեկություններին, թե Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ են ուղարկում Աղդամի ճանապարհով։

Քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման հարցը. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ գիշեր Ստեփանակերտում հավաքված քաղաքացիների հետ հետ հանդիպմանը հայտարարել է, թե Արցախի քաղաքական ուժերն Ազգային ժողովում շուրջ 6 ժամ հրատապ քննարկում են ունեցել, սակայն միասնական որոշում չեն կայացրել:
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները, օգոստոսի 28-ին, ժամը 23։50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հերթական ապատեղեկատվությունն է :
ՊԲ-ն հերքում է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է Արցախի ՊՆ-ն։