Արցախ
Ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՊԲ-ն կրկին հերքել է
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը ։

Արցախից 7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ադրբեջանի ԶՈւ-ն Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ. ՊԲ
Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Քաղաքացին բերման է ենթարկվել առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի 1 տուփը 4000 դրամով վաճառելու համար
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները ստուգման արդյունքում, Մարտունի քաղաքի 41-ամյա բնակիչ անհատ ձեռնարկատեր Մ. Գ.-ին պատկանող խանութում հայտնաբերել են ծխախոտ` առանց ակցիզային դրոշմանիշի:
Դիվերսիայի մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ԱՀ ՊԲ–ն հերքել է Ադրբեջանի ԱԱԾ–ին
Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկսյին ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։