Արցախ
ՊԲ-ն կկազմալուծվի, հանդիպում Եվլախում. ԼՂ նախագահականի հաղորդագրությունը
ԼՂ իշխանություններն ընդունում են ռուսական զորակազմի առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ

ԼՂ ՊԲ-ն կկազմալուծվի և կզինաթափվի. նախագահական
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի» զինված կազմավորումների կազմալուծման ու ամբողջական զինաթափման և Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ ՝ դրանց շուտափույթ օգտահանման նպատակով,- հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։

Ռուս խաղաղախահների միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուս խաղաղախահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

Հիմա Մարտակերտից հեռու են կրակում, համեմատաբար հանգիստ է իրավիճակը, ենթադրում ենք, որ կտարհանեն մեզ
Մի քանի ժամ առաջ մարտակերտցիները հերքել էին իրենց տարհանման մասին շրջանառվող լուրերը։
Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ. Խանումյան
Արցախի նախկին պատգամավոր, նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել ամբողջ պատասխանատվությունը, վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ։