Արցախ
Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ. ԱՀ Նախագահի խոսնակ
Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է և արտահայտվել է մի քանի անգամ Նախագահի ու Ազգային ժողովի կողմից։

Լաչինի միջանցքը շրջանցող նոր ճանապարհը կառուցման փուլում է. ԱՀ ՄԻՊ
Նրա խոսքով. «Իմ տեղեկությամբ՝ այն շրջանցելու է Բերձորն ու Աղավնոն։ Առայժմ վերջնական որոշում չկա այդ բնակավայրերի հայ բնակչության մասին։ Մենք պնդում ենք, որպեսզի հայ բնակչությունն ապրի այնտեղ»։

Արցախի ԱԺ նախագահը Երևանում է
Երևանում գտնվող՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 23-ին հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի, ինչպես նաև այդ պահին Շտաբում ներկա գտնվող տեղահանված շրջանների տարբեր խմբերի հետ:
Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած «Ապագա հայկականը» նախաձեռնության ժողովրդագրական ֆորումի բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից:
Կաչաղակաբերդից դեպի Խաչեն իջնելիս արշավախմբի անդամն անհետացել է. Արցախի ԱԻՊԾ
Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 01:06-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում` Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: