Արցախ
«ԱՀ նախագահի դիրքորոշումն արտահայտված է իմ հայտարարության մեջ». խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան վերջին՝ մայիսի 22-ի հանդիպումից հետո էլ Արցախի ԱԺ 4 խմբակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ «Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախի պետնախարարի հետ հարցազրույցից հետո երկրում ՌԻԱ «Նովոստի»-ի կայքի անհասանելի դառնալը
Ռուսական ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության կայքն Ադրբեջանում անհասանելի է դարձել, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Նոյեմբերի 9-ից հետո Արցախում Արդբեջանի զինված ուժերի կողմից սպանվել է 16 անձ. ԱՀ դատախազություն
Արցախի դատախազությունը ներկայացրել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թվականի հունիսի մեկը Արդբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների դեմ կատարված հանցավոր դեպքերի վերաբերյալ:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է Եվրամիության համար դառնա բանակցությունների առարկա». Արտակ Բեգլարյան
«Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերակատարությունը՝ մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է Եվրամիության համար դառնա բանակցությունների առարկա»-«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
ԼՂՀ պետնախարարը նշել է՝ որ դեպքում կդիտարկվի Հայաստանին միանալու հարցը
«Չճանաչված ԼՂՀ իշխանությունները կշարունակեն աշխարհում ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը, այնուհետև հնարավոր կլինի դիտարկել Հայաստանին միանալու հարցը»,- «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։