Արցախ
26 Սեպտեմբերի 2023, 23:10
Պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվը 68 է, վիրավորներինը՝ 290
Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։

26 Սեպտեմբերի 2023, 22:55
Հայտնաբերվել է ևս 5 աճյուն․ Արցախի ՆԳՆ
Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։

26 Սեպտեմբերի 2023, 21:46
ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

26 Սեպտեմբերի 2023, 20:59
ԼՂ-ից տեղահանված 20 270 անձ հաշվառվել է
Սյունիքի մարզում 1298 անձի կեցության հարց է լուծվել, Վայոց ձորում՝ 532, Գեղարքունիքում՝ 752, Տավուշում՝ 268։
26 Սեպտեմբերի 2023, 17:01
«Անհրաժեշտ է միջազգային անարգել հասանելիություն դեպի Ղարաբաղ». Բորել
ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել: