Արցախ
ՌԴ ՊՆ քարտեզից հանվել է Ստեփանակերտը՝ որպես առանձնացված բնակավայր
Ավանեսյանը մանրամասնեց, որ քարտեզի վրա Ստեփանակերտ բառը կա, սակայն հանված է քաղաքի վերաբերյալ առանձին դեղինով նշումը։

Արցախի ԱԺ նախագահը Ֆրանսիայում մի շարք հանդիպումներ է ունեցել
Հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ նոր ծրագրեր, նախանշվել դրանց իրագործման ուղիները։

Արտակ Բեգլարյանը ողջունել է Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցի մեկնարկը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 18-ին Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում մասնակցել է «Մունք» տեխնոդպրոցի բացման արարողությանը:

Արցախի նախագահը բարձր է գնահատել Զինծառայողների հիմնադրամի դերը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը։
Արցախի պետական համակարգի աշխատակիցը թանկարժեք իրերի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին երկրի մասին տվյալներ է փոխանցել․ Արցախի ԱԱԾ
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա.Հ.-ի հետ, 2021թ. մայիսին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես արտասահմանյան գիտահետազոտական համալսարանի աշխատակից, կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, ով առաջարկել է գումարի դիմաց նրա համար հավաքել ՀՀ-ում և ԱՀ ում տիրող իրավիճակի, աոանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք իբրև պետք է օգտագործի իր գիտական աշխատանքներում: