Արցախ
Արցախի նախագահը հետևել է պատերազմից հետո Ասկերանի շրջանում մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջան և տեղում հետևել պատերազմից հետո մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին:

Ասկերանի Իվանյան համայնքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում
Մեծածավալ բնակարանաշինական ծրագրերի շրջանակներում՝ պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու նպատակով, ներկայումս Իվանյան համայնքի տարածքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում։

Արցախի նախագահը «Ղարաբաղ տելեկոմում» մասնաբաժին չունի. Լուսինե Ավանեսյան
Արցախի Հանրապետության նախագահի՝ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում մասնաբաժին ունենալու մասին մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում:

Արցախի նախագահը ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Սոցցանցի միջոցով տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափի հափշտակություն․ ԱՀ ՔԿ
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել, սոցիալական ցանցի Whatsapp հավելվածի միջոցով՝ 480.000 եվրո գումարի նվիրատվության փոխանցման գործընթացի խոստման և փաստաթղթերի ձևակերպման պատրվակով։