Արցախ
Արայիկ Հարությունյանն ընդունել է բռնցքամարտի Եվրոպայի պատանի չեմպիոն Էրիկ Առստամյանին
Երկրի ղեկավարը շատ բարձր է գնահատել պատանի բռնցքամարտիկի և մարզչի ունեցած ձեռքբերումը:

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել նորաստեղծ հանրային խորհրդի անդամների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ նորաստեղծ հանրային խորհրդի անդամների հետ։

Սամվել Բաբայանի կուսակցությունը հայտարարել է՝ ինչ պայմաններում կաջակցի Ռուբեն Վարդանյանի նշանակմանը
Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը հայտրարություն է տարածել կուսակցության անունից՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի պետնախարարի պաշտոնում նշանակմանը։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին Արցախի պետական նախարարի պաշտոնի առաջարկն ընդունելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Վարդանյանի նախաձեռնությամբ նոր ծրագրեր կիրականացվեն՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը։
Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը. Ռուբեն Վարդանյան
Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են: