Արցախ
Արդեն 24 ժամ է Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ. ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ արդեն 24 ժամ է Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։

Ստեփանակերտի ԲԿ-ի մի շարք բուժառուների կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ է շտապ տեղափոխել Երևան
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում. հայտնել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։

Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության հարցերով հրատապ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ:

Արցախի ԱԽ-ն նամակով դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. ԱՀ ՆԳՆ
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։