Արցախ
Արցախի ԱԳՆ-ն գրություններ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպություններ
Ընդգծվել է Ադրբեջանի պահվածքին անհրաժեշտ գնահատական տալու անհրաժեշտությունը։

Իրավիճակն օգտագործելով Արցախում ապրանքների գների անհարկի բարձրացումներն անթույլատրելի են
Զեկուցվել է նաև, որ հանրապետությունում բավարար ալյուրի պաշարներ կան, և հացի արտադրությունը բնականոն եղանակով իրականացվում է: Քննարկվել է նաև հացի խոշոր արտադրամասերին այլընտրանքային վառելիքով և էներգիայի սնուցման այլ միջոցներով ապահովելու հնարավորությունը:

Ադրբեջանի Պն տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԲ
Ադրբեջանի Պն տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:15-ին, ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Արցախի ՆԳՆ-ն կիրականացնի ուժեղացված ծառայություն
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։
Արցախը Հայաստանին կապող ճանապարհը չի բացվել
Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը։ Խնդրում ենք տուրք չտալ կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին։