Արցախ
Արցախից քաղաքացուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երևան
Ադրբեջանական լրատվամիջոցների հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես է Արցախի Շտապօգնության մեքենան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ անցնում Լաչինի միջանցքով:

Արցախում զգուշացվել է՝ դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը
Ակնադիտական զննությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք տնտեսվարողներ զբաղվել են անօրեն վաճառքով և չունեն համապատասխան լիցենզիա: Վերջիններս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Արցախում 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում. ԱՀ ԱՆ
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Ստեփանակերտում դեղատներում միջին գների նվազեցում է տեղի ունեցել
Այս մասին հայտնում է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:
Անվտանգության կանոններին չհետևելը կարող է դառնալ լուրջ սպառնալիք. Արցախի ԱԻՊԾ-ն զգուշացնում է
Արցախի ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակիչներին` Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: