Արցախ
Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից երեք հիվանդ տեղափոխվել է Հայաստան
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

Արցախցիները քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան
«Հույս ունենք՝ Պուտինը կգիտակցի, որ մեր ժողովրդի հետ խաղալով՝ Հարավային Կովկասում Ռուսաստանն իր հեղինակությունը կորցնելու է, պետք չի արցախցիներին այդպես վերաբերվել»,- ասաց երթի նախաձեռնողներից՝ Տիգրան Պետրոսյանը։

Արցախում 10 բուժառու վերակենդանացման բաժանմունքում է. նրանցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: Արցախի ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում: