Արցախ
«Որոշ ադրբեջանցիներ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը»․ Արցախի ՄԻՊ
Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս։

«Ադրբեջանցիները թույլ չեն տվել Գորիսից Արցախ տեղափոխել մեր 27 քաղաքացիներին»․ Արցախի պետնախարար
Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոց:

Կարմիր Շուկայի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի
Վերջինս տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:

Արցախում ապրիլի 3-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Ասկերանի և Մարտունու շրջանների խանութներին մատակարարումները կիրականացվեն ապրիլի 4-ից և 5-ից սկսած:
Ադրբեջանը վարում է Արցախի հայաթափման և օկուպացման հետևողական քաղաքականություն. Արցախի ԱԳՆ
Արցախի ժողովրդի դեմ շարունակվող Ադրբեջանի անօրինական գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկրի իշխանությունները մտադիր չեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները և վարում են Արցախի հայաթափման և օկուպացման հետևողական քաղաքականություն։