Արցախ
Համոզված եմ՝ հենց մայրերն են անմնացորդ նվիրումով ապրեցնելու Հայրենիքը. Արայիկ Հարությունյան
Մեզ համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում հայ մայրն այն առանցքն է, որի շուրջ և որով հյուսվում է մեր երազած Հայրենիքի ցանկալի պատկերը: Վիրավոր Արցախի սիրտը շարունակում է բաբախել ամուր ու ամբողջական Հայրենիք ունենալու վեհ նպատակի համար, և Արցախի մայրերը նաև այս օրերին իրենց դրսևորած վարքով դա են հավաստում:

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Հերքում. Սերգեյ Մարտիրոսյանը զբաղվում է նաև Արցախում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի միջև համագործակցության հարցերով
ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել «Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ է արվել» վերտառությամբ հոդվածի առնչությամբ։

ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Ադրբեջանցիներն Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ
Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում: