Արցախ
ԼՂ Ասկերանի և Մարտակերտի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Սեյրան Հայրապետյանը ԱԺ մշտական հանձնողովի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Հայրապետյանն Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Արցախից ՀՀ է տեղափոխվել 11 բուժառու
10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Արցախի առողջապահության նախարարությունն իրազեկում է
Սոս գյուղում ժամանակավոր չեն իրականացվի նախատեսված հետազոտությունները և խորհրդատվությունները:
Շարունակելու ենք ներկայացնել մեր մշակութային ժառանգության նկատմամբ կատարված վանդալիզմի փաստերը. Արցախի ԿԳՄՍՆ
Պատերազմական գործողություններից հետո էլ թշնամին առիթը բաց չի թողնում ոչնչացնելու և խեղաթյուրելու մեր պատմամշակութային ժառանգությունը, որը մեր ինքնության կնիքն է։ Մենք այսօր կանգնած ենք նաև մեր պատմական լանդշաֆտի կորստի առաջ, որը նույնպես լուրջ մարտահրավեր է: