Անցյալում
Դավիթ Խաժակյանը քվեարկել է հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Դավիթ Խաժակյանը կատարել է իր քաղաքացիական պարտը։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց՝ Խաժակյանն ասել է. «Հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի, հանուն զարգացող և հարմարավետ քաղաքի, հանուն աշխատող քաղաքապետարանի, աշխատող ավագանու: Շատ բանի անհրաժեշտություն ունենք, և հույս ունեմ, որ մեր քվեարկությունը հենց դրան էլ կծառայի»:
Մանե Թանդիլյանը կոչ է արել մասնակցել ընտրություններին
Անդրադառնալով դիտարկմանը, որ ընտրողների մասնակցության ցուցանիշն այս պահին ցածր է՝ Թանդիլյանը կարծիք է հայտնել, որ դա կարող է պայմանավորված լինել մարդկանց՝ անձնական գործերով զբաղվածությամբ։
Երևանի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ՌԴ 11890, Հնդկաստանի 89 քաղաքացի
Երևան համայնքի ռեգիստրում հաշվառված Երևանի ավագանու ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը 14839, որից ընդամենը 89-ը՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի
«Հուսով եմ՝ ներկայացված ընդդիմադիր ուժերը լավ արդյունք ցույց կտան». Քոչարյանը մասնակցել է ընտրություններին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին։
«Մենք կոալիցիա չենք կազմի այն ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն». Զեյնալյան
«Ես քվեարկել եմ, որպեսզի Հայաստանը լինի անկախ, ինքնիշխան և տարածքային ամբողջականությունը վերականգնվի և ունենա միջազգային բարձր վարկանիշ տարածաշրջանում և աշխարհում»։