Հայաստան
Հունաստանի փոխարտգործնախարարի հետ քննարկվել են տարածաշրջանային հարցեր
Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։
Կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի՝ բեռլինյան հյուրախաղերին նախորդող համերգը
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի՝ բեռլինյան հյուրախաղերին նախորդող համերգը։
Արտաշատի խճուղում մեքենան շրջվել է ու բռնկվել
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Մեքենան կողաշրջվել է, վարորդը՝ հոսպիտալացվել
Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Ջրանջատում Երևանում և մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 31-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու շենք 47-49 կենտերի, Ծատուրյանի 34 շենքի ջրամատակարարումը։