Հայաստան
Ադրբեջանական կողմը փոխանցել է հունիսի 1-ից որոնվող Բերձոր քաղաքի բնակչին
Պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:

Ոչ թե դրամն է արժևորվում, այլ դոլարն է արժեզրկվում
Հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը նվազել է։ Բանկերը մեկ ամերիկյան դոլարը գնում են միջինը 417, վաճառում՝ 427 դրամով։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի հետ։

Սյունիքի մի շարք տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն
Գործադիրն ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում:

Հայաստանը սահմանազատման հարցում ակնկալում է ՌԴ աջակցությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի աջակցությամբ սահմանազատման գործընթացը բնականոն կզարգանա
Նա հայտնել է, որ օրերս կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպումը. «Արդեն նախատեսվում է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։ Այս համատեքստում մենք հույս ունենք, որ Ռուսաստանի աջակցությամբ այս գործընթացը բնականոն կզարգանա և արդյունավետ կլինի»։