Հայաստան
ՀՀ-ն նոր դեսպաններ կունենա Գերմանիայում, Բուլղարիայում և Լատվիայում. Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության դեսպաններ է նշանակել երեք երկրում։

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
Արարատի մարզ այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ
Հունիսի 9-ին և 10-ին Ռազմական ոստիկանության անձնակազմի համար ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ նվիրված զինված ուժերում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահվան դեպքերի արդյունավետ քննությանը:

Ռուսաստանցիների 2,6 տոկոսը նախատեսում է ամառային հանգիստն անցկացնել Հայաստանում
Հունիսի երկար հանգստյան օրերը ռուսները կանցկացնեն Հայաստանում, Ղազախստանում և Թուրքիայում։ Յուրաքանչյուր հինգերորդ ճանապարհորդն առաջիկա ոչ աշխատանքային օրերը կանցկացնի արտերկրում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Aviasales տոմսերի որոնման և գնման ծառայության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպի խոսնակի գրասենյակը՝ նշելով, որ այցի նպատակն է ընդգծելու ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարեկեցության հաստատման գործում: