Հայաստան
Շաբաթօրյակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. աղբից մաքրվել է խնդրահարույց 3 հասցե
Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբի տեղափոխման համար աշխատանքներում ներգրավվել է 40 միավոր հատուկ տեխնիկա:

Վարչապետն այցելել է Արարատի մարզ, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին
Վարչապետին է ներկայացվել նաև Եղեգնավան-Այգավան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Դրանք նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 259 մլն դրամ:

Երկրի վարելահողերի ընդամենը կեսն է օգտագործվում
Վերջին օրերին քննարկումների օրակարգում համաշխարհային սովի ռիսկերն են։ ՌԴ-ն հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն իսկապես ցանկանում են լուծել համաշխարհային սովի խնդիրը, պետք է չեղարկեն պատժամիջոցները։ ԵԽ նախագահ Շառլ Միշելն էլ ՄԱԿ-ի ԱԽ-ում Կրեմլին մեղադրել է համաշխարհային պարենային ճգնաժամ հրահրելու մեջ։

Ալեն Սիմոնյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպան ժամանակ կարևորել է հայ ռազմագերիների վերադարձման հարցը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Քարերի սիմֆոնիա հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է
Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է, հայտնում է ՇՄ նախարարությունը։