Հայաստան
Լոնդոնի գինու տոնավաճառում ներկայացված են եղել հայկական 13 գինի արտադրողներ
Հայկական տաղավար է այցելել նաև Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Շաբաթօրյակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. աղբից մաքրվել է խնդրահարույց 3 հասցե
Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբի տեղափոխման համար աշխատանքներում ներգրավվել է 40 միավոր հատուկ տեխնիկա:

Վարչապետն այցելել է Արարատի մարզ, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին
Վարչապետին է ներկայացվել նաև Եղեգնավան-Այգավան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Դրանք նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 259 մլն դրամ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ՓԵՆ կենտրոնի ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ՓԵՆ միջազգային մշակութային կենտրոնի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում Հայաստանի ՓԵՆ կենտրոնի համակարգող, արձակագիր Արմեն Օհանյանն անդրադարձել է փոխհամաձայնության մշակույթի կայացման, գրի ու գրականության համաշխարհայնացման և խոսքի ազատության համար պայքարի կարևոր նշանակությանը:
Ալեն Սիմոնյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպան ժամանակ կարևորել է հայ ռազմագերիների վերադարձման հարցը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: