Հայաստան
Քոչարյանի և Գևորգյանի կաշառքի գործով լսումները կանցնեն դռնփակ ռեժիմով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակեց այսօր ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։

Վանեցյանը հրաժարվել է իրավապահներին բացատրություն տալ իր ասածի մասին
Շաբաթներ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցազրույց էր տվել այն մասին, թե իբր իր օրոք հայտնաբերվել ու արտերկրից Հայաստան էր բերվել հայտնի (Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազանգերի) գաղտնալսման կազմակերպիչը, բայց հետո ապօրինի միջամտությամբ ազատ էր արձակվել:

Վարչապետը և Կատարի գործարար խորհրդի անդամները քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի գործարար խորհրդի անդամներին` նախագահ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորությամբ:

Վարչապետն իր կեցավայրում ընդունել է Կատարի ԱԳ նախարարին
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է ԿՊ արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխիին:
Պետգույքի կառավարման կոմիտեի կողմից հայտարարված մրցույթներով շուրջ 10 միլիարդ դրամի ներդրումային պարտավորություններ կան. Ա. Ավետիսյան
Պետական գույքի մասնավորեցման ու օտարման բնագավառում քաղաքականության հիմնական նպատակներից մեկը տնտեսական աճի խթանումն է ու բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։