Հայաստան
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին. անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանում է: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին:

Դեսպան Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահին
Հունիսի 15-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Եղեռնը հավաստող վավերագրերին և փաստաթղթերին:

Կառավարության նիստը կանցկացվի ուրբաթ օրը
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 11.00-ին:
Համացանցում կեղծ խաղարկություններ են կազմակերպում
Համացանցում կեղծ խաղարկությունների մասին տեղեկություններ են տարածվում, մասնավորապես, իբր «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը և «Քարֆուր Հայաստանը» 200 սառնարան են նվիրում, որոնք չեն կարող վաճառվել քերծվածքների կամ փոքր վնասների պատճառով: Այդ հայտարարություններում ասվում է, որ անհրաժեշտ է գնալ գրառման մեջ նշված հղումով, մուտքագրել անունը, որից հետո պատահականության սկզբունքով կընտրվեն հաղթողներ։