Հայաստան
Ընդդիմադիրները չեն պատրաստվում հրաժարվել մանդատներից
«Դիմադրություն» շարժումը երեկ դադարեցրեց շուրջ մեկ ու կես ամիս տևած նստացույցը, և Ֆրանսիայի հրապարակից հեռացվեցին վրանները։

Գորիսում 40-ամյա տղամարդը 28-ամյա համաքաղաքացու դեմ սուտ մատնություն է կատարել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիս քաղաքի 40-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է չեղարկել ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, վաստակավոր արտիստի և վաստակավոր նկարչի կոչումները
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություների նախագիծ՝ առաջարկելով չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները։

Պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը դրական է
«Եվրոսատորի 2022» սպառազինության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Փարիզում է ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։
Տրանսպորտային միջոցների համար կսահմանվի հաշմանդամություն ունեցողների համար մատչելիության պարտադիր պահանջ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ անելու մասին օրենքը, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է: