Հայաստան
Քննարկվում է ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկում են ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։

«Քարֆուր»-ում ՍԱՏՄ-ն հայտնաբերել է ժամկետանց սննդամթերք
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայրաքաղաքի Վերին Անտառային 131 և Փավստոս Բուզանդ 45 հասցեներում գործող «Քարֆուր» սուպերմարկետներում իրականացված վերահսկողական միջողառումների՝ դիտարկման, ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք:

Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. Իրանի նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին:

Նյութը գրողների մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչպե՞ս են մարդիկ առանց պետական պաշտոն զբաղեցնելու կարողանում գումար աշխատել
Վերջին երկու օրում մամուլում իմ անվան հետ կապված, միանգամից երկու նյութեր հայտնվեցին. մեկն այն մասին էր, թե որտեղից մինչև իմ` 2018 պետական պաշտոնի` Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ նշանակվելը, իմ կողմից հայտարարագրած դրամական միջոցները։
Խարբերդում մեքենան ընկել է ջրանցքը
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Պ. Պ., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից տարածքով անցնող ջրանցքում։