Հայաստան
Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարները
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերներին դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Թունավորել են երիտդաշնակցականների հոգիները, ստերով լցրել ուղեղները
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օրերս աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, գործարար շրջանակների հետ։ Լոս Անջելեսում հանդիպումներից մեկի ընթացքում նաև միջադեպ է գրանցվել. մի խումբ երիտասարդ ՀՅԴ-ականներ Սինանյանին դիմավորել են վանկարկումներով։ Radar Armenia-ն Սինանյանի հետ զրուցել է աշխատանքային այցի արդյունքերի և միջադեպի մասին։

«Իրանի անաչառ մոտեցումը լուրջ ներդրում կունենա ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար»․ Ալեն Սիմոնյան
Կողմերն անդրադարձել են ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմին և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։

ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ զրույցում վարչապետը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը
Փաշինյանը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում:
Դատախազի պաշտոնի համար երբևէ կին թեկնածու չի առաջադրվել
Աննա Վարդապետյանը, ում թեկնածությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում, հայտարարել է. «Գլխավոր դատախազի պաշտոնի համար ստացել եմ առաջարկ, խնդրել եմ մեկ օր մտածելու համար և համաձայնել եմ: Այս պաշտոնի համար երբևէ կին թեկնածու չի առաջադրվել և դա լրացուցիչ խթան է հանդիսացել այս որոշմանս համար»: