Հայաստան
Նախագահը ներկայացրել է ԼՂ հակամարտության լուծման հայկական կողմի մոտեցումները
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 16-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպել են ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարները
Հունիսի 16-ին հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, ով ժամանել է Երևան ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով․ ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Այսօր Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հանդիպումը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները այսօր հանդիպում են կազմակերպությունում նախագահող Հայաստանի մայրաքաղաքում։

Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ:
Հայ և ադրբեջանցի սպորտսմենները կհանգրվանեն նույն հյուրանոցում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 29-ին Մալթայում սկսվելու է բասկետբոլի մրցաշար, որին մասնակցելու են Հայաստանի և Ադրբեջանի բասկետբոլի հավաքականները։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը վերջերս ԱՄՆ-ում հայտարարել էր, թե իրենց առջև խնդիր է դրված՝ անպայման հաղթել Ադրբեջանի ընտրանուն, ինչն Ադրբեջանում բուռն արձագանքի է արժանացել։