Հայաստան
Ընդհանուր առմամբ հարգվել են հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքները
Հունիսի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը:

Ռուբեն Վարդազարյանն իր և Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն է հրապարակել
Ըստ Վարդազարյանի՝ 2021թ. փետրվարին Ռուբեն Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից, ինչին ի պատասխան վերջինս ժամկետ է խնդրել, ապա պետք է անձամբ հանդիպի Փաշինյանի հետ և նա պետք է իրեն ասի՝ հրաժարականի մասին։

Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Հունիսի 13-19-ը արձանագրվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք
Հունիսի 13-19-ը Հայաստանում իրականացվել է 6968 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք, առողջացել է 25 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Երեք օրում բացահայտվել է ընտանեկան բռնության 9 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 17-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։