Հայաստան
Կաթողիկոսը հյուրընկալել է ԵԽ գլխավոր քարտուղարին
Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի:

Արցախի նախագահն ընդունել է Կապանի քաղաքապետին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը:

Առողջ բնակչությունը երկրի անվտանգության, կայունության և բարեկեցության հիմնաքարն է
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «ԱՊՐԻ 2022» համաժողովի շրջանակներում «հանրային առողջություն և բարեկեցություն» թեմայով ճեպազրույցին: Բանախոսել է նաև Կոլումբիայի համալսարանի հանրային առողջապահության մասնագետ Կիմ Հեքիմյանը:

Գեղարքունիքի մարզում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել իրավապահներին
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։ Օրերս Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է մի քանի դեպք։
Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սյունիք
Սյունիք մարզ այցելության երկրորդ օրը դեսպան Անն Լույոն հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին։