Հայաստան
Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպք է հայտնաբերվել կրթության ոլորտում. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ««Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան» համալսարանի իրավասու անձինք օրենքով սահմանված հաշվետվություններում և հարկման համար հիմք հանդիսացող այլ հաշվարկային փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ են մտցրել նշված ԲՈՒՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողների տարեկան վարձավճարի չափի վերաբերյալ, ինչի արդյունքում 2018-2021թթ. ընթացքում խուսափել են շահութահարկի գծով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 99,453,992 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները կատարելուց:

Հունիսի 13-19-ը արձանագրվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք
Հունիսի 13-19-ը Հայաստանում իրականացվել է 6968 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք, առողջացել է 25 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Մեկ շաբաթում արձանագրվել է թունավորման 12 դեպք
Հունիսի 13-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 151-ը արտակարգ, այդ թվում՝ 66 հրդեհի, 2 փլուզման, 12 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 186 կենցաղային կանչ. տուժել է 100 մարդ։
«Չի կարող «Շինբարեկարգումը» բոլոր ծրագրերը իդեալական անի. քաղաքապետը դիտողություն արեց վարչության պետերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստը։