Հայաստան
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին:

Երևանում վթարի է ենթարկվել Տիգրան Հեքեքյանը
Երեկ՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Բեկջանյանի վարած Ժոնգ Տոնգ ավտոբուսն ու 63-ամյա Տիգրան Հեքեքյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան։

Փոխվարչապետն ընդունել է «BostonGene» և «Netcracker Technology» ընկերությունների նախագահին
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 21-ին ընդունել է «BostonGene» և «Netcracker Technology» ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին։

Ձեռներեցության Աշխարհի Գավաթ 2022-ի ազգային փուլի դիմումներն արդեն ընդունվում են
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարում է Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022-ի ազգային փուլի (Entrepreneurial World Cup – EWC) դիմումների բացման մասին։
Ապագա դատախազները դիպլոմներ են ստացել
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների, այդ թվում նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակները համալրած 25 անձանց դիպլոմների հանձնման արարողություն: