Հայաստան
Մահացու ավտովթար Մեղրի-Երևան ճանապարհին
Հունիսի 22-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 234-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի Գալոպեր» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 27-ամյա վարորդ Մովսես Մակունցը մահացել է, իսկ «Հունդաի Գալոպերի» վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մեկնարկել է Կառավարության նիստը (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը։

ԱԺ-ում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորները:

Հայտնի է՝ ով կփոխարինի Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինը նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրվել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: