Հայաստան
Կառավարությունը հաստատեց «Գորիսի պետական համալսարանի» ռեկտորի ընտրության արդյունքները
ՀՀ կառավարությունը հաստատեց «Գորիսի պետական համալսարանի» ռեկտորի ընտրության արդյունքները։ Ըստ այդմ, ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը, որը ստացել է 17 կողմ, 2 դեմ ձայն։ Նրա մրցակիցը Հրայր Պետրոսյանն էլ ստացել էր 1 կողմ, 18 դեմ քվե։

120 մլն դոլար դրամաշնորհ՝ ժողովրդավարության խթանման և տնտեսական անվտանգության բարելավման համար
Կառավարություն հավանություն տվեց ՀՀ-ի ն և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Քաղաքացիներն ընտրություններին կմասնակցեն միայն նույնականացման քարտով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ընտրական գործընթացը պետք է տեղի ունենա անձը հաստատող միասնական փաստաթղթով, և դա լինելու է նույնականացման քարտը։ Փաշինյանը հիշեցրել է, որ այժմ ընտրական մի քանի փաստաթուղթ կա, սակայն անհրաժեշտ է ունենալ մեկը։

Փոփոխություններ համայքներին սուբվենցիաներ տրամադրելու կարգում
Դա հնարավորություն կտա իրականացման գործընթացը սկսել տարվա սկզբից, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն անմիջապես՝ եղանակային բարենպաստ պայմաններում։
Մայիսին արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե մայիս ամսվա ընթացքում պատմական նոր ռեկորդ ունենք ՀՀ-ում գրանցված վճարովի աշխատատեղերի հետ կապված։