Հայաստան
ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Բելառուս
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին:

Երևանում քաղաքացին աղբը «կանալի» մեջ է թափում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է քաղաքացին աղբը թափում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Մատիկյան փողոցով անցնող «կանալի» մեջ։

Ճանապարհային ոստիկանության տեսուչը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով
22.06.2022 թ.-ին Մ. Ս.-ն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Մահացու ավտովթար Մեղրի-Երևան ճանապարհին
Հունիսի 22-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 234-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի Գալոպեր» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 27-ամյա վարորդ Մովսես Մակունցը մահացել է, իսկ «Հունդաի Գալոպերի» վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մեկնարկել է Կառավարության նիստը (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է ՀՀ Կառավարության նիստը։