Հայաստան
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանում կանցկացվեն եռամսյա պահեստազորային հավաքներ
2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանում կանցկացվեն եռամսյա պահեստազորային հավաքներ։ Գործադիրի համապատասխան որոշումն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։

Երևանում կստեղծվի Արթուր Աբրահամի անվան բռնցքամարտի դպրոց, իսկ Վանաձորում՝ Վիկ Դարչինյանի
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Վանաձորում ծրագրվում է բացել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին Ազգային տոնի առթիվ:

Կառավարությունը հաստատեց «Գորիսի պետական համալսարանի» ռեկտորի ընտրության արդյունքները
ՀՀ կառավարությունը հաստատեց «Գորիսի պետական համալսարանի» ռեկտորի ընտրության արդյունքները։ Ըստ այդմ, ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը, որը ստացել է 17 կողմ, 2 դեմ ձայն։ Նրա մրցակիցը Հրայր Պետրոսյանն էլ ստացել էր 1 կողմ, 18 դեմ քվե։
120 մլն դոլար դրամաշնորհ՝ ժողովրդավարության խթանման և տնտեսական անվտանգության բարելավման համար
Կառավարություն հավանություն տվեց ՀՀ-ի ն և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: