Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արարատի մարզում
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

ՌԴ ՊՆ քարտեզից հանվել է Ստեփանակերտը՝ որպես առանձնացված բնակավայր
Ավանեսյանը մանրամասնեց, որ քարտեզի վրա Ստեփանակերտ բառը կա, սակայն հանված է քաղաքի վերաբերյալ առանձին դեղինով նշումը։

Նախադպրոցական կրթությունը պետք է հասանելի դառնա ամենահեռավոր մարզի և գյուղի երեխաների համար
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին, որը կրում էր «Ինչպե՞ս կարող է կրթությունը նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագիրը:

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի «Խոսրովի անտառ պետական արգելոց» տանող ճանապարհը ավարտական փուլում է
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի արժեքը 53,5 մլն դոլար է․ տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը։