Հայաստան
Դոլարի արժեզրկումը հարվածում է ոչ միայն արտահանող բիզնեսին, այլև՝ բնակչության շատ ավելի լայն խավերի
Կենտրոնական բանկը հրաժարվում է դրամն արհեստականորեն արժեզրկել` նկատելով, որ միայն արտահանողներին աջակցելու համար չարժե գնալ նման գնաճային ռիսկի։

Նորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի մի հատվածը
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ150+700-կմ167+600 հատվածը։

ՊՆ-ն կրկին հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։

Մեքենան բախվել է արգելապատնեշին ու սյանը. կա զոհ
Հունիսի 21-ին, ժամը 03:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 32/3 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Գեներալ Սեյրան Սարոյանի վիճակը վատացել է. «Հրապարակ»
Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի և վերջին տարիներին պարբերաբար բուժվում է արտասահմանում։ Սակայն վերջին շրջանում, անոթային խնդիրներից բացի, այլ ուղեկցող առողջական խնդիրներ էլ են առաջացել»: