Հայաստան
Հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

5 փողոց կանվանակոչվի կոմպոզիտորների անունով
Երևանի ավագանու այսօրվա որոշմամբ Վերին Անտառային 5 փողոց կանվանակոչվի Արտեմի Այվազյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի և Էդգար Հովհաննիսյանի անուններով։

ՔՊ խմբակցության քարտուղարը մտահոգված է հրապարակված ձայնագրությամբ
Ըստ Հովհաննիսյանի, իրենք եկել են, որ Հայաստանում վերականգնեն արդարությունն ու արդարադատությունը ու գնում են այդ ճանապարհով։

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությամբ։
Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը: