Հայաստան
Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չի կայացել
Վանաձորում ավագանու նիստը չկայացավ։ «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցության ավագանու անդամները չներկայացան նիստին, հետևաբար հնարավոր չեղավ ապահովել քվորում։

Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանում կանցկացվեն եռամսյա պահեստազորային հավաքներ
2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանում կանցկացվեն եռամսյա պահեստազորային հավաքներ։ Գործադիրի համապատասխան որոշումն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։

Երևանում կստեղծվի Արթուր Աբրահամի անվան բռնցքամարտի դպրոց, իսկ Վանաձորում՝ Վիկ Դարչինյանի
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Վանաձորում ծրագրվում է բացել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց:

Ընտանեկան վեճն ավարտվել է դանակահարությամբ ու մահով
Հունիսի 22-ին, ժամը 00.27-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդում հայրը դանակով խփել է իրեն, իսկ մորը ծեծի է ենթարկել: Ժամը 01.25-ին հիվանդանոցից է ահազանգ ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 23-ամյա երիտասարդ և 47-ամյա կին:
Կառավարությունը հաստատեց «Գորիսի պետական համալսարանի» ռեկտորի ընտրության արդյունքները
ՀՀ կառավարությունը հաստատեց «Գորիսի պետական համալսարանի» ռեկտորի ընտրության արդյունքները։ Ըստ այդմ, ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը, որը ստացել է 17 կողմ, 2 դեմ ձայն։ Նրա մրցակիցը Հրայր Պետրոսյանն էլ ստացել էր 1 կողմ, 18 դեմ քվե։