Հայաստան
Հայտնի է, թե որքան կտուգանվեն անշարժ գույքի ու ավտոմեքենաների առքուվաճառքը անկանխիկ չկատարելու դեպքում
Կառավարության նիստում անդրադարձ է եղել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, ըստ որի մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։

Էկվադորի քաղաքացիները Հայաստան կգան առանց վիզային ռեժիմի
Էկվադորի քաղաքացիները այսուհետ կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզային ռեժիմի։

ՀՀ նախկին նախագահի որդին ուզում է Ռուսաստանում McDonald's-ը գնել. Forbes
Forbes-ին հայտնի է դարձել, որ ֆրանչայզի գնման վեց հավակնորդների թվում է նաև ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին։

ԲԴԽ-ն քննել է Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը
ԲԴԽ-ում մեկնարկեց Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Լոռու մարզում փորձել են առաստաղը քանդելով բանկ թալանել
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անձինք բանկի մուտքի դուռը բացել են դրսի հատվածից և դրամապահոցի համար նախատեսված սենյակում քանդել են առաստաղը։