Հայաստան
Իշխանությունն ԱԺ արտահերթ նիստի է պատրաստվում. «Հրապարակ»
Վճռաբեկի վարչական պալատի դատավորի 1 տեղի համար պայքարող 3 թեկնածուից ՔՊ-ն ընտրելու է ոչ թե իրենց հավատարիմ Արամ Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանին, այլ՝ Լիանա Հակոբյանին։

Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է ՌԱԿ 100-ամյակին նվիրված ոսկե մեդալով
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ռամկավարների պատմության կարևորագույն փաստաթղթերին վերաբերող ցուցադրությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետնախարարը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին, Արցախ-Սփյուռք կապերին։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Արցախի իշխանություններին եկեղեցու նկատմամբ դրսևորած հոգատար վերաբերմունքի համար։

Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել է հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը
Եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը։
Կոմիտասի պողոտայում բախվել է չորս ավտոմեքենա․ կան տուժածներ
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ք. Խ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Պ. Բ.), «Honda Elysion» (վարորդ՝ Գ. Խ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ. Հ) մակնիշների ավտոմեքենաները։