Հայաստան
Ապօրինի ծառահատումների գործով ձերբակալվել են Վահագնիի անտառպետության անտառապետն ու ևս երեք անձ
22.06.2022թ.-ին անտառապետ Մ. Ն.-ն ու ևս երեք անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:

ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության հարցը շատ ավելի ուշագրավ է՝ բոլորովին այլ հանգամանքով
ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության հարցում նախագահ Բայդենի որոշումը Հայաստանում ուշադրության է արժանացել առավելապես նրանով, որ դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենը 2020-2022թթ. եղել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար:

Այսօր ավարտվում է միասնական քննությունների 1-ին փուլը
Երևանում՝ 470 դիմորդ քիմիա է հանձնելու, 65-ը՝ ռուսերեն: Լոռիում՝ 97-ը՝ քիմիա, 43-ը՝ ռուսերեն: Կոտայքում՝ քիմիա՝ 84, ռուսերեն՝ 24: Շիրակում՝ քիմիա 117, ռուսերեն՝ 30:

Քամու հետևանքով տան տանիքն ամբողջությամբ պոկվել ու ընկել է մեքենաների վրա
Փրկարարներն ապամոնտաժել են վնասված տանիքը, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության և էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը։
Վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր, պոկվել էլեկտրական լարեր
Հունիսի 23-ին, ժամը 19։44-ից 20:30-ը Երևանում գրանցվել է քամու ուժգնացում (մինչև 17 մ/վ արագությամբ, ուղղությունը՝ հյուսիս-արևմտյան) և հորդառատ անձրև: