Հայաստան
20-ամյա աղջիկը ձերբակալվել է դանակահարության համար
Հունիսի 23-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները բուժօգնության են տեղափոխել 29-ամյա կնոջ: Ըստ պարեկների՝ Արամի փողոցում նրան դանակահարել էին:

Բացահայտվել է «Ընթերցողի արձանի» և Տիկնիկային թատրոնի զանգի գողությունը
Ահազանգը հունիսի 20-ին էր: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրենը հայտնել էր, որ շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից գողացել են գիրքը: Եվ սա այն դեպքը չէ, երբ գրքի գողը գող չէ: Գիրքը լատունից էր: Դեպքը կատարվել էր վերջին չորս օրվա ընթացքում, պարզապես այդ օրն էին նկատել գրքի բացակայությունը:

28 հոգու մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ շուրջ երեք տասնյակ անձինք կաշառք են տվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձին, դրա դիմաց հանձնել ձևական բնույթ կրող գործնական քննություններ և սահմանված կարգի խախտմամբ ստացել վարորդական վկայականներ:

ԱԽ քարտուղարը մեկնում է Ֆրանսիա
Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Ալավերդիի ՏԻՄ ընտրություններում կգլխավորեմ կուսակցության համամասնական ցուցակը. Արեն Մկրտչյան
Սիրելի հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Ալավերդի խոշորացված համայնքում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորեմ կուսակցության համամասնական ցուցակը։