Հայաստան
Ուղերձների փոխանակում Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև
Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Կոչ են անում էական ճշգրտումներ մտցնել Հայաստանի՝ բանակցային գործընթացում որդեգրած դիրքորոշումներում
«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ հնչած հայտարարություններին։

ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխումը
Սուրհանդակային առաքանին ներմուծված էր ԱՄՆ-ից:

Ստրասբուրգում գտնվող ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին
2022 թվականի հունիսի 23-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ․ տեղեկացնում են ՍԴ-ից։
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել բենզինի և դիզելային վառելիքի կտրոնների հափշտակության համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Ե.-ն, 2016 թվականի սեպտեմբերի 8-ից զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն զորամասին հատկացված ընդհանուր շուրջ 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելանյութի կտրոններ: