Հայաստան
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ է ընտրել
Երեք թեկնածուներն էլ ստացան 68 կողմ ձայն․ Նշենք, որ քվեարկությանը մասնակցել են միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները. խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է նիստերը։

Պաշտպանության նախարարն անդրադարձել է ԶՈՒ-ում սմարթֆոնների կիրառման արգելքին
Հունիսի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։

ԱԺ-ն մոտ օրերին կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը
Ըստ ԱԺ նախագահի՝ առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են

«Մենք Աղավնոն չենք հանձնում. այդպիսի հարց կարող եք տալ նախկին ղեկավարներին». Անդրանիկ Քոչարյան
Մենք Աղավնոն չենք հանձնում, դուք այդպիսի հարց կարող եք տալ նախկին ղեկավարներին, որոնց դուք եք սպասարկում։
Երևանն ու Մարսելն ընդլայնում են 30-ամյա գործակցության շրջանակը. հանդիսավոր արարողություն` Բորելի այգում
Երևան-Մարսել բարեկամության և համագործակցության համաձայնագրի 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանի ուղեկցությամբ այցելել է Բորելի այգի: