Հայաստան
Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից. այդ մասին տեղեկացրել է ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը
Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը:

Դատախազությունը վերջապես ունեցավ իր պատմության թանգարանը
Դատախազությունը վերջապես ունեցավ իր պատմության թանգարանը, ինչի առթիվ շնորհավորում են այդ պատմությունը կերտած վետերաններին, դատախազության նախկին ու այդ պատմությունը հիմա կերտող գործող աշխատակիցներին։
Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։